կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-30 10:32
Հասարակություն

Երևանում շտապօգնության բժիշկների վրա են հարձակվել

Երևանում շտապօգնության բժիշկների վրա են հարձակվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևան քաղաքի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայան ահազանգ է ստացվում, որ Լեփսիուսի փողոցի 10 շենքի 2-րդ բնակարանում հարձակվել են կանչով նշված հասցե մեկնած շտապօգնության թիվ 13 բժիշկների խմբի վրա։

Նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ տանտերը՝ 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը, հայտնել է, որ շտապօգնության բժիշկը վիճաբանել է իր հետ և հարվածել։ Պարզվել է նաև, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ներսիսյանի և շտապօգնության թիվ 1 ենթակայանի բժիշկ` 24-ամյա Վահե Ալեքսանյանի միջև, ովքեր ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ներսիսյանը թե' հարևանների, թե 'ընկերների մոտ հայտնի է այն փաստով, որ հաճախակի է ահազանգում 1-03 շտապօգնություն, երբեմն՝ անհարկի, ու ամեն անգամ «դեբոշներ է սարքում» բժիշկների հետ, և չի բացառվում, որ սա էլ նրա կողմից սարքված հերթական «դեբոշն» է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում