|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, կկայանա «Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով «Տաղարան» համույթի /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՝ Սեդրակ Երկանյան/ համերգը:
Համերգին, ի թիվս այլ ստեղծագործությունների, «Տաղարանի» արտիստների կատարմամբ առաջին անգամ հնչելու են համերգի խորագրի համանուն երգը, «Քոչարիների» շարքը, որն իր մեջ ներառել է մեր երկրի տարբեր տարածաշրջանների քոչարիները:
Համերգին իր մասնակցությունն է բերելու գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը, որը հանդես է գալու հայկական երգերի կատարմամբ՝ հայերենով: Հատկանշական է , որ երգչուհին եվրոպական երկրներում հանդես գալով տարբեր հայկական ծրագրերով` համերգներին ու հանդեսներին իր ուրույն մոտեցումն է դրսևորում Հայոց մեծ եղեռնի ճանաչման համախնդրին: