Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայում հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն իր 40-ամյա ստեղծագործական ուղու մասին հարցազրույց է տվել Hurriyet պարբերականին:
Հարցազրույցի ընթացքում փոքրիկ անդրադարձ է արվել նաև Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և նշվել, որ միայն Իզմիր քաղաքում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հավաքել է 10,5 տոկոս ձայն:
Աքսուն, ով իր հարցազրույցներում բազմիցս հայտնել է, որ իր մանկությունն անցել է Իզմիրում, որ ինքը մեծացել հայերի, ալևիների հետ, «ինչպե՞ս եք գնահատում ներկայիս Իզմիրը» հարցին պատասխանել է. «Իզմիրն իսկապես տարօրինակ քաղաք է: ԺԴԿ-ն միայն այդ քաղաքում հավաքեց 10,5 տոկոս ձայն: Երբևէ նման բան կակնկալեի՞ք: Դուք ուզեք, թե` ոչ՝ այնտեղ քուրդ էլ կա, հայ էլ, ալևի էլ: Նրանք էլ են մարդ: Նրանք այն էակները չեն, որ դուք կարող եք ոչնչացնել: Արդարությունը կարևոր է: Մինչև չառերեսվեն ճշմարտությանը, այս հարցերն արմատական լուծում չեն ստանա»:
Ի դեպ, Սեզեն Աքսուն բազմիցս հայտնել է հայերի հետ իր մտերիմ հարաբերությունների մասին, սակայն ամենաազդեցիկը, անկասկած, տարիներ առաջ համերգի ընթացքում կատարած «Սարի աղջիկ» երգն էր: