|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Ծաղկաձորում: Թեև որոշ լրատվամիջոցներ ամեն կերպ փորձում են հերքել տեղի ունեցածը, փոխարենը` իրավապահները հաստատում են:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին: Օգոստոսի 30-ին ոստիկանությունում հաղորդում են տվել այն մասին, որ գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, «Հացատուն» ռեստորանային համալիրում հնչել են կրակոցներ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է պարկուճ և փամփուշտներ: Նույն օրը դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին:
Քննչական կոմիտեից էլ Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ նման ահազանք է ստացվել, և որ դեպքի հանգամանքները պարզվում են:
Հայտնել էինք նաև, որ դեպքից հետո Ս. Սարոյանի որդին ձերբակալվել էր, սակայն, մարզի դատախազի տեղակալի որոշմամբ, արգելանքից ազատ արձակվել: Թե ի՞նչ հիմքով է գեներալի որդին ազատ արձակվել, դատախազությունից ճշտել չհաջողվեց:
Մեր տեղեկություններով՝ առկա է տեսագրություն, որը փաստում է, որ միջոցառման ժամանակ կրակոցներ են հնչել: