Փոխարժեքներ
21 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Ծաղկաձորում:
Ծաղկաձորի «Հացատուն» ռեստորանային համալիրում պատգամավորը որդու հետ խնջույքի է մասնակցել, որի ժամանակ գեներալի որդին ատրճանակը ձեռքին սկսել է պարել, ընթացքում էլ կրակոցներ է արձակել:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ կատարվածի մասին տեղեկացել են իրավապահները և նույն օրը քրեական գործ են հարուցել` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Մեր տեղեկություններով՝ Ս. Սարոյանի որդին դեպքից հետո ձերբակալվել է, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ:
Ուշագրավ է, որ նույն օրը Կոտայքի մարզի դատախազի տեղակալը որոշում է կայացրել պատգամավորի որդուն արգելանքից ազատելու մասին: