կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-17 11:21
Տնտեսական

ՀԷՑ-ը վաճառվում է. հայտնի է գնորդի անունը

ՀԷՑ-ը վաճառվում է. հայտնի է գնորդի անունը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության հայտի մասին որոշման նախագիծը:

Այսպես` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված` «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ, և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին պահանջել համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը ամբողջովին կստանձնի Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջեւ 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով) բխող գնորդի բոլոր պարտավորությունները (այդ թվում` այն պարտավորությունները, որոնք «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» եւ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար).

բ) ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ տալ եզրակացություն:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` մասնակցել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի նախագծի մշակման աշխատանքներին եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ: