Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «UAZ-469» մակնիշի 73 XA 700 (վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Խ.) և «VAZ-2106» մակնիշի 05 OU 360 պետհամարանիշներով (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Շ.-ը և Գ. Թ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: