|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովին:
«Մեր անվտանգության հիմնական բաղադրիչը կապված է ՀԱՊԿ անդամ լինելու հետ: Մենք կարողացել ենք այնտեղ ամրագրել, որ հարձակում մեկ երկրի վրա` նշանակում է հարձակում մնացած անդամ պետությունների վրա: Պետք է զարգացնել, «միս ու արյուն» դարձնել այդ դրույթը: Հիմա դրա անհրաժեշտությունն ավելի շատ կա, որովհետև այսօր ոչ միայն Հայաստանը, այլև ՀԱՊԿ անդամ մյուս երկրներն էլ արտաքին սպառնալիքների դեմ են կանգնած»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չպետք է վերանայի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եթե այդ կառույցը շարունակի պասիվ դիրքորոշում որդեգրել Հայաստանի նկատմամբ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Պետք է ամրապնդենք այն, ինչ ունենք: Չպետք է նեղանանք միանգամից: Եթե չունենք ավելի լավ անվտանգության համակարգ, զրկվենք նրանից, ինչ ունենք` նշանակում է կործանել երկիրը»: