Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Էդգար Հովհաննիսյանը գրում է.
«Պետք է ամեն ինչ անել կանխելու օրեցօր ահագնացող արտագաղթի տրամադրությունները։
Սպասվող Լայնածավալ արտագաղթը, ինչի մասին ոչ միայն մասնագիտական շրջանակներն են փաստում, այլ նաև տեսանելի է անզեն աչքով, կարող է վերջնականապես կործանել Հայաստանը։ Պատերազմում պարտությունը, համաճարակը և բնակչության թվի կրիտիկական նվազագույն շեմից իջնելը կարող են Հայաստանի երրորդ հանրապետության կործանման պատճառ դառնալ։
Ուստի անհրաժեշտ է հասարակության շրջանում հստակ աշխատանքներ տանել արտագաղթի դեմ, փորձել լուծել արտագաղթը ծնող պատճառները` բարոյահոգեբանականից մինչև սոցիալական, և կանխել դեմոգրաֆիական սպասվող աղետը։
Ներկա ապաշնորհ իշխանությունները այս խնդրի լուծման որևէ ռեսուրս չունեն և ընդհակառակը իրենց պաշտոնավարելով ավելի են խորացնում այդ տրամադրությունները։
Դուք մեր երկիրը վերածեցիք կրկեսի, բայց այն կործանել թույլ չենք տալու»։