|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ:
Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:
Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին:
Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները։
Հ.Գ. Գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին։ Այն միակն է Հայաստանում և մինչ այդ նման հետազոտությունները կատարվել են Հայաստանից դուրս։
Առողջապահության նախարարությունը վերջերս ձեռք է բերվել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որն առաջիկայում կտեղադրվի և գործընթանցն ավելի կարագանա»,– գրել է նա։