|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել էինք, որ նախօրեին թունավորման նախանշաններով Արտաշատի ԲԿ է տեղափոխվել 53 երեխա: Բաղրամյան գյուղի` հոսպիտալացված դպրոցականներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Yerkir.am-ի հետ զրույցում բուժկենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը հայտնեց, որ հիվանդանոցում այս պահին մի երեխա է մնացել: «Երեխայի մոտ զուգորդող անգինա էր, դրա համար էլ նա մինչ օրս պառկած է մեզ մոտ: Այսօր երեխայի վիճակն արդեն լավ է, չի ջերմում: Հավանաբար, վաղը դուրս կգրվի»,- ասաց նա:
Բժիշկը տեղեկացրեց նաև, որ թունավորման պատճառները դեռ ստույգ պարզ չեն, բայց, ըստ հետազոտության նախնական արդյունքների, վարակի աղբյուրը ստաֆիլոկոկն է:
Ի դեպ, երեկ և այսօր նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: