|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Շիրակի մարզ էքսկուրսիա եկած և սննդային թունավորում նախնական վարկածով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված երեխաներն ու մեծահասակներն իրենց լավ են զգում: Այս մասին հայտնել է հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը՝ նշելով, որ հոսպիտալացվածների մի մասը դուրս կգրվի հունիսի 26-ին, մյուսները՝ 27-ին: Բուժման ընթացքում բարդություններ չեն առաջացել:
Շիրակի մարզ Այրումից էքսկուրսիա եկած երեխաները հունիսի 25-ին «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավելի ուշ, երբ երեխաներն արդեն Գյումրիում էին: Հոսպիտալացվել էր 23 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս: