|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ժամը 13.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ թունավորվան ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել ոչ միայն Բաղրամյանի, այլևս մարզի Այգեզարդ, Բերքանուշ և Դալար գյուղի երեխաներ, որոնք բոլորն էլ թունավորվել են դպրոցում: Նախնական տեղեկություններով՝ պատճառը եղել է նրբերշիկը:
Yerkir.am-ի հետ զրույցում Արտաշատի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ներկայումս հիվանդանոցում 28 երեխա է գտնվում, որոնցից միայն մեկի վիճակն է ծանր:
«Երեխաներին սիստեմա են միացրել, վիճակները գնալով բարելավվում է»,-մեզ հետ զրույցում հայտնեց բժիշկը: