| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարի հետևանքով տուժած վարորդը՝ մայոր Սևակ Գասպարյանը:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով մահացել էին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ` կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը, մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 30-ամյա Սևակ Գասպարյանը ՀՀ ՊՆ թիկունքի վարչության նախկին պետ Տիգրան Գասպարյանի որդին է և ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես թիկունքի գծով հրամանատարի տեղակալ: Մեր տեղեկություններով` նա մեկ ամիս էլ չկար, ինչ նշանակվել էր այդ պաշտոնին: Մինչ այդ սովորում էր Պետերբուրգի զինվորական ակադեմիայում: Սևակ Գասպարյանն ամուսնացած էր, ուներ մեկ երեխա:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: