|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան լրագրողների հարցումների:
«12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- նշված է ՀՀ ՊՆ-ի պատասխանի մեջ:
2024թ․ ապրիլի 12-ին ժամը 15:25-ին մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով գահավիժել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, ևս 19 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց: