Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Գեղարքունիքի մարզում Ժամը 22:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 86 ՏT 777 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում` Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա Սևակ Գասպարյանին, 28-ամյա Հարություն Միրզոյանին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ: Ապա փրկարարները մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 38-ամյա Գրիգոր Սահակյանին, 38-ամյա Գևորգ Վարդանյանին և 29-ամյա Տարոն Սեդրակյանին: Վերջիններս նույնպես օպերատիվ վթարի վայր ժամանած բժիշկները տեղափոխել են Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ: Ճանապարհին Տ. Սեդրակյանը գիտակցության չգալով` մահացել է: Հիվանդանոցում մահացել են նաև Գ. Սահակյանը, ով կոչումով մայոր էր, Գ. Վարդանյանը, ով կոչումով ենթասպա էր, Տ. Սեդրակյանը, ով կոչումով կապիտան էր, իսկ վիրավորներից Հ. Միրզոյանը` սերժանտ է: