Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
10 տարի առաջ հունվարի 29-ը հռչակվեց Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օր: Այս կապակցությամբ այսօր աշխատանքային քննարկում էր կազմակերպել ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում պետությունն իրապես պետք է լուրջ պարտավորություններ ստանձնի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի իրացումը պատշաճ կերպով պաշտպանելու համար»,- ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ մինչև 2015-ի հուլիսի 1-ն այս ոլորտում առկա պաշտպանությունը բավարար չէր և համապատասխան չէր այն չափանիշներին, որոնք առկա են այս ոլորտում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ էին նոր օրենսդրական լուծումներ: Հուլիսի 1-ից, երբ ընդունվեց անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, այս ոլորտում զգալի առաջընթաց ունեցանք: Նախարարը նշեց, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով անձնական տվյալների պաշտպանությունը ստացել է պետական ապահովվածություն, հավասարակշռվել են անձնական տվյալների սուբյեկտների և մշակողների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, նաև՝ սահմանվել անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ անկողմնակալ և մշտական հսկողություն իրականացնող մարմնին՝ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր ողջույնի խոսքում նշեց, որ անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 2012-ին, այսօր դեռևս այս ոլորտում միակ պարտադիր միջազգային փաստաթուղթն է: Փաստաթղթով սահմանված են մի շարք սկզբունքներ, որոնք պետությունները պետք է ներառեն իրենց ներպետական օրենսդրության մեջ՝ ապահովելով, մասնավորապես, տվյալների արդար և օրինական մշակումը: