Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը քննարկում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կողմից ներկայացված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխութուններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննսիայանը հայտարարեց, որ նման նախագծով հանդես գալու ազդակը տվել են լրագրողները՝ ահազանգելով վարչական դատարանում տեսանկարահանման և լուսանկարահանման հետ կապված խոչընդոտների մասին:
Խոսքը վերաբերվում է ՀՀ «Վարչական դատավարության օրենսգրքի» 100-րդ հոդվածին, որով նախատեսված է, որ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում է դատավարության մասնակցի միջնորդությամբ և դատարանի թույլտվությամբ:
Հովհաննիսյանը նշեց, որ «դատավարության մասնակցի միջնորդությամբ» եզրույթը մտահոգել է դատական նիստերը տեսանկարահանող և լուսանկարահանող լրագրողներին: Նրա խոսքով՝ լրագրողը ստիպված էր կողմերից մեկին խնդրել, որ միջնորդի, որպեսզի իրեն թույլատրեն տեսանկարահանել նիստը, և եթե դատավարության մասնակիցներից մեկը միջնորդեր, մյուս կողմի մոտ տրամաբանական հարց կարող էր առաջանալ, թե ինչո՞ւ է դատավարության մասնակիցը միջնորդում այդ լրագրողի համար: «Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ լրագրողը կամա, թե ակամա հայտնվում էր դատավարության մասնակիցներից մեկի կողմում, և ըստ էության` կասկածի տակ էր դրվում նրա անաչառությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
Առաջարկվող կարգավորմամբ` միջնորդության փոխարեն լրագրողները կկարողանան նիստը լուսանկարել, տեսանկարահանել կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատավորի թույլտվությամբ:
Նախագծով նախատեսվում է կիրառել այն նույն կարգավորումը, որն առկա է քաղաքացիական և քրեական օրենսգրքերում: Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է վարչական մարմնի վրա լրացուցիչ բեռ դնել, այսինքն` վարչական մարմինը պետք է ողջամտորեն հիմնավորի, թե ինչո՞ւ համաձայն չէ լուսանկարահանմանը կամ տեսանկարահանմանը, եթե դատավարության մասնակիցները համաձայն են դրան:
«Վարչական մարմինը չի կարող ասել, որ` ես մի փոքր նյարդային եմ, տրամադրությունս տեղը չի, անձնական կյանքիս վերաբերող հարց է, չեմ ուզում ինձ դեմքի նման արտահայտությամբ տեսնեն»,- նշեց պատգամավորը: