Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր՝ հունվարի 5-ին, Հալեպում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Գանձասար» թերթից տեղեկանում ենք, որ Արամ Առաջինը հալեպահայերին հանդիպել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Կաթողիկոսը, դիմելով հավաքվածներին, մասնավորապես ասել է.
Անցնող հինգ տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել ահավոր դժվարություններով: Հաճախ մահն ու սարսափը պատել են ձեր կյանքը, սակայն ձեր քրիստոնեական հավատքի, ամուր կամքի շնորհիվ կանգուն ենք մնացել: Այսօր եկել եմ ձեզ ասելու, որ մենք բոլորս պետք է վերականգնենք եւ վերաշխուժացնենք մեր համայնքային կյանքը:
Ճիշտ է՝ անցած հինգ տարիների ընթացքում մեր սիրելի զավակներից մի քանիսը հեռացան, սակայն հալեպահայությունը, ինչպես տեսնում եմ, կանգուն է եւ վերականգնվող ոգով եւ հավատքով պետք է շարունակի իր ազգային, եկեղեցակա կյանքը:
Երեկ առիթ եմ ունեցել հանդիպելու Սիրիայի նախագահի հետ: Նախագահը մեծ գնահատականի եւ սիրով է խոսել հալեպահայերի մասին: Նրա կողմից նման մոտեցում եզակի երեւույթ է, իսկ Սիրիայի հայությունն իսկապես արժանի է նման գնահատականի»,- ասել է նա:
Եզրափակելով խոսքը՝ Վեհափառ հայրապետն ասել է, որ ամբողջ հայությունն է հաեպահայերի կողքին եւ սիրիահայ համայնքի վերականգնումը համահայկական մտահոգություն է. «Այստեղ ենք եկել ձեզ հայտնելու, որ Կիլիկիո կաթողիկոսությունը ամբողջական նվիրումով հանձն է առնում սիրիահայության վերականգնման անհետաձգելի առաքելությանը»:
Նշենք, որ վաղը՝ Սուրբ ծննդին, Արամ Առաջինը Հալեպում մատուցելու է սուրբ պատարագ: