|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ամերիկյան Agency for the Performing Arts (APA) գործակալությունը դատական հայց է ներկայացրել Քարդաշյան և Ջեներ քույրերի դեմ:
Ըստ Mirror-ի՝ գործակալությունը հայտնի քույրերին մեղադրել է շահույթի մի մասը չվճարելու մեջ: Գործակալության պնդմամբ՝ 2009 թվականին բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ քույրերը պարտավորվել են գործակալությանը փոխանցել իրենց եկամտի 15 տոկոսը, ինչի դիմաց գործակալությունը պետք է նրանց օգներ նոր պայմանագրեր կնքել, սակայն միլիոնավոր դոլարներ վաստակած քույրերը 2015 թվականի մարտից ի վեր չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները:
Քարդաշյանի փաստաբան Թոդ Ուիլսոնը իր հերթին մեղադրել է գործակալությանը: Նրա խոսքով՝ գործակալությունը չի կատարել բանավոր համաձայնության պայմանները: