Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի «Աշխատանք» կուսակցությունը (Emek Partisi) դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիի նկատմամբ:
Ըստ Ermenihaber-ի՝ հայցով պահանջվում է նրանց դատել «ժողովրդի շրջանում խուճապ, վախ և անհանգստություն առաջացնելու նպատակով սպառնալիքների կիրառման» և «Ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն սերմանելու կամ ժողովրդին ստորացնելու» մեղադրանքով:
Նշված մեղադրանքների համար որպես հիմնավորում է ներկայացվել այն փաստը, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դեմ արտահայտվող անձինք կամ կազմակերպությունները հռչակվում են «ահաբեկիչ», «հայրենիքի թշնամի», «անջատողական», «հեղաշրջման կողմնակից» և այլն:
Ըստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի` հայցի մեջ ներառված է Դևլեթ Բահչելիի` կուսակցական ժողովի ժամանակ ասած խոսքերը:
Նա սահմանադրական փոփոխություններին աջակցելու համար իրենց քննադատողների հասցեին վիրավորական արտահայտություններ է արել` նույն հարթության մեջ դնելով փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական կուսակցություններին ու ահաբեկչական կուսակցություններին: