|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան կառավարության անվտանգության աշխատակիցներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել: Այժմ նա գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, նրան վիրահատում են:
Yerkir.am-ի թղթակիցը հիվանդանոցից հայտնում է, որ վիրահատությունը դեռ ընթացքի մեջ է, նրա վիճակը համարվում է ծանր:
Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը Լյուդվիգ Հովհաննիսյանն է, երկար տարիներ է, որ աշխատում է կառավարությունում` Պետական պահպանության ծառայությունում:
Մեր թղթակցի հարցին, թե ո՞րն է եղել նման քայլի դրդապատճառը, հիվանդանոցում հավաքված նրա ընկերներից մեկը հրաժարվեց տեղեկություններ հաղորդել, բայց, ամեն դեպքում, նշեց, որ Լյուդվիգ Հովհաննիսյանը լուրջ խնդիրների մեջ է ներքաշված եղել, ըստ որոշ տեղեկությունների` պարտքեր է ունեցել:
Լյուդվիգ Հովհաննիսյանը մոտ 38 տարեկան է, ամուսնացած է և ունի մեկ դուստր: