Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ագրարային համալսարանի քոլեջի` ինքնասպանության փորձ կատարած 3-րդ կուրսի ուսանողուհին միշտ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, սովորում է անվճար համակարգում, նորմալ հաճախում է դասերին: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ագրարային համալսարանի քոլեջի տնօրեն Արամ Հովհաննիսյանը:
«Նա նշեց, որ ուղիղ մեկ շաբաթ է՝ աղջիկը ապրումների մեջ էր, նրան անընդհատ թվում է, թե իրեն ծաղրում են, մինչդեռ նման բան իրականում չկա: Քոլեջի տնօրենը վստահեցրեց, որ նրան բոլորը շատ լավ են վերաբերում, կուրսում առողջ մթնոլորտ է, ժողով են հրավիրել, ծնողին են կանչել, զրուցել են:
«Առավոտյան ժամը 10-ի կողմերը գիրքը տետրով, մեջը՝ ծրար, տվել էր մի աղջկա, որ փոխանցեն, վերջինս էլ տարել էր դեկանատ, որտեղից էլ ինձ էին հայտնել: Մորը ուղղված նամակ էր, ինչպես նաեւ երկտող, որում գրված էր, որ այսպես չի մնա: Գնացինք, ինքը առաջին հարկում էր, բերեցի իմ սենյակ, զրուցեցի, ծնող կանչեցի, կուրսում ժողով արեցինք, հայտնեցինք ոստիկանությանը, այժմ մի քանի օր հանգիստ եմ տվել»,-ասաց քոլեջի տնօրենը:
Արամ Հովհանիսյանը պատմեց, որ երեխան տարիներ առաջ ընտանեկան մեծ ողբերգության է ականատես եղել եւ այժմյան ապրումները հավանաբար դրանով են պայմանավորված, գուցե նրան հոգեբան է անհրաժեշտ: Նա եզդիական համայնքի ներկայացուցիչ է, օրինակելի ընտանիք, քույրերը եւս բարձր առաջադիմությամբ եւ անվճար համակարգով սովորում են տարբեր բուհերում»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: