|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սեպտեմբերի 7-ի առավոտյան կառավարության շենքի հետնամուտքում ինքն իրեն հրազենային վնասվածք պատճառած Լյուդվիգ Հովհաննիսյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Նրան արդեն տուն են տարել, մի փոքր ժամանակ է պետք, որ ամբողջությամբ վերականգնվի: Այս պահին հիմնական խնդիրը նրա խոսքի հետ է կապված: Տեսողության հետ ամեն ինչ նորմալ է: Մնացյալ վերականգնողական կուրսը կարող է տանն անցնել»,- ասաց բժիշկը: