|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Փետրվարի 10-ին Երևանի Մոլդովական փողոցի թիվ 44/3 շենքի մոտակա ավտոտնակում ինքնաշեն հրազենով գլխին կրակած 29-ամյա երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Yerkir.am-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ տուժածն անգիտակից վիճակում է, և միացված է շնչառական ապարատին: Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ` ժամը 19.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի ավտոտնակներից մեկում 29 տարեկան երիտասարդը ցանկանում է ինքնասպան լինել: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում 1987 թ. ծնված Ս. Ա.-ը քունքին ստացած հրազենային վնասվածքով շտապօգնության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նախնական տեղեկություններով` երիտասարդը փորձել է ինքնասպանություն գործել, արարքից առաջ նա սեղանին նամակ է թողել, որում նշել է, որ սիրում է ընտանիքին և ներողություն է խնդրել մորից՝ նման քայլի դիմելու համար: