կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-28 16:20
Հասարակություն

Ծառայությունը մասնագիտություն պետք է լինի. Արա Խզմալյան

Ծառայությունը մասնագիտություն պետք է լինի. Արա Խզմալյան

Թատերագետ Արա Խզմալյանը` հայոց բանակի մասին

 

Բանակի 21-ամյակին բոլորս էինք հպարտությամբ սպասում, եւ տարեցտարի մենք ունենում ենք շատ ավելի բարեկարգ եւ կազմակերպված բանակ: Բոլորս էլ գիտակցում ենք բանակի գոյության եւ կայացման կարեւորությունը, դա այնպիսի բան է, որ չի էլ քննարկվում: Բանակում խնդիրներ կան, եւ այդ խնդիրները պետք է կարգավորվեն, առաջին հերթին պետք է կարգավորվի բարոյահոգեբանական խնդիրը:

 

Կարծում եմ, որ մինչեւ քաղաքացիական միջավայրը չկարգավորվի, մենք չենք կարող պահանջել, որ զինվորական միջավայրում այդ հարցը լուծվի, այսինքն` մեր բոլոր ձեռքբերումների եւ արատների հիմքը քաղաքացիական հասարակությունն է: Տա Աստված, որ մեր տնտեսությունն այնքան զարգացած լինի, որ մենք անցնենք եվրոպական` վարձու բանակի մոդելին, ինչը, իմ կարծիքով, ամենաընդունելի տարբերակն է. ես ամենեւին էլ դեմագոգիայով չեմ զբաղվում` ծառայությունը պետք է եւ այլն...

 

Ծառայությունն, իմ կարծիքով, մասնագիտություն պետք է լինի` պրոֆեսիոնալ, զինվորական գիտելիքներով օժտված: Մեկ պրոֆեսիոնալ զինվորը կարող է 10 երիտասարդի գործ անել: