Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 16-ին, Բաղրամյան փողոցում գտնվող Սիրահարների այգում հավաքվել են «Ոչ` թալանին» նախաձեռնության անդամներ, բազմաթիվ երիտասարդներ, ակտիվիստներ: Նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվանից սկսվում է պայքարի նոր փուլը` պահանջում են չեղարկել սակագնի բարձրացման որոշումը:
«Ինչ-որ անհասկանալի հայտարարություններ են արվում կառավարության ու ՀԷՑ-ի կողմից, կրկին փորձում են հասարակությանը բաժանել մասերի ու կիսատ լուծումներ գտնել, ինչն անընդունելի է: Այդ որոշումներն ու հայտարարությունները խնդրի էական լուծում չեն ապահովում: Կառավարությունն իրեն բնորոշ քայլերով է առաջ գնում, գողական ժարգոնով ասած` «կռուտիտ» է լինում: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին էր, որ թանկացման ամբողջ բեռն իր վրա է վերցնում կառավարությունը` մինչեւ ՀԷՑ-ի աուդիտի ավարտը, բայց հիմա կառավարությունը սկսում է «կռուտիտները»»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը` կոչ անելով բոլորին` դուրս գալ փողոց, քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը բոլորի խնդիրն է:
Նա հավելեց, որ պայքարի ցանկացած տարբերակ կարող են կիրառել, ամեն ինչ կախված է այն բանից, թե նախաձեռնությունը քննարկումների ժամանակ ինչ կորոշի: «Բաղրամյանի կրկնություն հնարավոր է, որովհետև Բաղրամյան դուրս եկան մարդիկ, երբ տեսան, որ իրենց թալանում են: Թալանելու պրոցեսը շարունակվում է այսօր»,- ասաց նախաձեռնության անդամը` կոչ անելով բոլորին` դուրս գալ փողոց: