Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Օգոստոսի 31-ին` ժամը 11.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ ստացվեց. զանգահարել էր մի քաղաքացուհի և հայտնել, որ Երևանի Մարգարյան փողոցի 41 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է գալիս:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել է նշված բնակարանի բնակիչ, 1961 թ. ծնված, նախկինում 7 անգամ դատված Վահան Աղաջանյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքների հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ նույն օրը, ժամը 21-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն: Նա խոստովանել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 1-ի սահմաններում, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել և սպանել բնակարանի հյուրասենյակի բազմոցին քնած Վահան Աղաջանյանին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Ռաֆայել Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: