Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ դիակը հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված և այրված: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաև կտրած-ծակած վնասվածքներ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է այրված դիակի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Մ.Վարդանյանն է՝ ծնված 1998թ.:
Երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու նպատակով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ: Քննության շահերից ելնելով՝ այս պահին քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
Դիակի ինքնությունը պարզելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակներում նախօրեին տարածել էինք նաև տուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները՝ խնդրելով ճանաչողներին արձագանքել, ինչը կարճ ժամանակում տվեց իր արդյունքը: Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին՝ լուսանկարները տարածելու հարցում ցուցաբերած աջակցության համար։