Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության կասկածանքով ձերբակալված է ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը: Նրա հանդեպ սակայն դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Ձերբակալության ժամկետի ավարտին դեռևս մեկ օր կա:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` Կատունյանը գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:
Թե արդյո՞ք այս ցուցմունքը չի վկայում Կատունյանի աֆեկտի վիճակում գտնվելու մասին, Yerkir.am-ի հետ զրույցում կասկածյալի փաստաբան Երվանդ Վարոսյանը հրաժարվեց պատասխանել, հայտնելով, որ պաշտպանական մարտավարությունից ելնելով այս պահին դեռևս մեկնաբանություններ անել չեն ցանկանում:
Վերջինս հրաժարվեց մեկնաբանել նաև ոստիկանության գործողությունները` իր պաշտպանյալի ցուցմունքի որոշակի հրապարկման մասով:
Ինչ վերաբերում է այն վարկածին, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա, Ե. Վարոսյանը հերքեց, նշելով, որ սպանվածի և իր պաշտպանյալի կնոջ միջև սիրային կապեր չեն եղել: Սակայն սպանվածը երկարատև ժամանակ փորձել է սիրահետել Կատունյանի կնոջը, սակայն ամուսինները նրան ամեն կերպ հասկացրել են, որ իր պահվածքն անընդունելի է: