|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ անցած գիշեր իր ավտոմեքենայի մեջ սպանված հայտնաբերված տղամարդը 1964թ. ծնված Հայկարամ Գրիգորյանն է:
«Ինչպես ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ, սպանվածի մարմինն ամբողջովին արյունոտ է եղել: Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, նրան սպանել են առանձնակի դաժանությամբ՝ հրազենի մի ամբողջ պահունակի պարունակություն կրակելով նրա վրա և պատճառելով բաղմաթիվ հրազենային վնասվածքներ:
Հիշեցնենք, որ դիակը հայտնաբերվել իրեն պատկանող «Ինֆինիտի» մակնիշ ավտոմեքենայի մեջ: Ի դեպ, Հայկարամ Գրիգորյանը բավական բուռն քրեական անցյալ է ունեցել, մի քանի անգամ դատապարտվել է, այդ թվում՝ 1997թ-ին սպանության համար: Բայց ազատազրկման վյրում անցկացրել է ընդամենը 4-5 տարի: Իսկ վերջին անգամ դատապարտվել է 2012-ին՝ խուլիգանության համար»,- կարդում ենք կայքում:
Մանրմասն՝ սկզբնաղբյուրում