Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարի իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի նվազել են՝ 2019 թվականին իրականացված 173 մլրդ 977 մլն դրամից դառնալով 30 մլրդ 255 դրամ: 2020-ին ուղղակի ներդրումները բացասական արդյունք ունեն, այլ կերպ ասած՝ 7 մլրդ 109 մլն դրամ հանվել է երկրից։
Միացյալ Նահանգների դեպքում խոսքը 1 մլրդ 575 մլն դրամի մասին է, Հայաստանից Նիդերլանդների արտահանած կապիտալը կազմել է 21 մլրդ 432 մլն դրամ։ Արգետինան, Չեխիայի Հանրապետությունը, Ուկրաինան նվազեցրել են ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 199 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։ Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։ Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. օրինակ՝ անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 46 մլրդ 899 մլն դրամ, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից եկած ուղղակի ներդրումները կազմել են 12 մլրդ 592 մլն դրամ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։