|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր հերթական դաժան սպանությունն է տեղի ունեցել Երևանում, այս անգամ՝ Աջափնյակ վարչական շրջանում:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 11:50-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի բնակարաներից մեկում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները բնակարանում՝ հյուրասենյակի բազմոցին, անկողնու մեջ, հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացած` 52-ամյա Վահան Աղաջանյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: