Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քաղաքացի, 1972թ. ծնված Ա.Առաքելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին։
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Առաքելյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառվել են 2015 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ եւ 40-րդ շենքերի հետնամասում գտնվող այգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Առաքելյանը եւ Վ.Դերձյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպել են նշված տարածքում՝ անձնական բնույթի հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու կապակցությամբ, որի ժամանակ էլ ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ են հասցվել Ա.Առաքելյանի կենսական կարեւոր օրգաններին։ Ստացած բազմաթիվ վնասվածքներից վերջինս մահացել է։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Դերձյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Վ.Դերձյանի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա նկարագրել է տեղի ունեցած իրադարձությունները։ Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։