Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Միլան»-ը հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտվեց «Լացիո»-ին: Առաջինը հաջողության հասան հյուրերը: 4-րդ րոպեին Մենեզը բացեց հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով, սակայն 2-րդ խաղակեսում տանտերերը կարողացան 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: 47-րդ րոպեին Պարոլոն խփեց պատասխան գնդակը, իսկ 4 րոպե անց Կլոսեն հաշիվը դարձրեց 2:1: 81-րդ րոպեին Պարոլոն խփեց այս խաղում իր 2-րդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Լացիո»-ն միավորների պաշարը հասցրեց 34-ի և դուրս եկավ 3-րդ հորիզոնական: «Միլան»-ը 26 միավորով 10-րդն է:
Ա սերիայի 20-րդ տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան այսօր: