Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՏՀ-ի դոցենտ Աշոտ Եզիազարյանն այսօր լրագրողների հետ զրուցեց համաշխարհային տնտեսությունում առկա հիմնախնդիրների մասին, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև Հայաստանի վրա:
Ըստ տնտեսագետի`Հայաստանում տիրող ֆինանսական ոչ կայուն վիճակն ի հայտ է եկել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:
«Չինաստանը համարվում էր աշխարհի արհեստանոցը, քանի որ արևմտյան ընկերություններն այնտեղ էին հիմնում իրենց գործարանները: Հիմա արդեն Չինաստանը սպառել է աշխատուժի ռեսուրսը, և առաջացել է արտահանման խնդիր: Քանի որ արտահանումը պակասել է, նրանց ազգային արժույթը նույնպես արժեզրկվել է»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ դա իր անմիջական ազդեցությունն է ունենում համաշխարհային տնտեսության վրա, և Հայաստանն էլ այս գործընթացում անմասն չէ:
Եղիազարյանը նշեց` այն պահից սկսած, երբ Հայաստանը մտավ ԵՏՄ կազմի մեջ, հայտնվեց տնտեսական վատթարագույն վիճակում:
«Այս տեմպերով եթե շարունակվի, Հայաստանի գլխին է կախված մի քանի հիմնական սպառնալիք. ակնկալվում է, որ ԿԲ պահուստները կնվազեն, քանի որ բանկը ստիպված է իրականացնել ինտերվենցիա, ինչը կարող է հանգեցնել սղաճի: Արտաքին պարտքի սպասարկման ոլորտում խնդիրներ կստեղծվեն, գների բարձրացման պայմաններում աղքատությունը կավելանա, հայ աշխատանքային միգրանտները ՀՀ-ում մեծ պրոբլեմ կունենան, շատ ձեռնարկություններ կարող են փակվել, և գործազրկությունը կխորանա: Չի բացառվում, որ որոշ բանկեր կանգնեն լուրջ խնդրի առջև, և ՀՀ-ն մտնի ցնցումների մեջ: Սրա արդյունքում` ԿԲ-ի վարած ներկայիս քաղաքականությունը կարող է ոչ էֆետիվ լինել»,- հայտարարեց տնտեսագետը:
Ըստ նրա` Հայաստանին առաջարկվել էր մտնել այլ տիրույթ, բայց ՀՀ-ն չկատարեց այդ ընտրութունը: Եղիազարյանի կարծիքով` ԵՏՄ շրջանակներում Հայաստանին սպասվում է աղետ: «ԿԲ-ն և կառավարությունը շուտով կկորցնեն դրամի արժեզրկումը վերահսկելու հնարավորությունը: ԵՏՄ շրջանականերում որևէ ելք չկա»,- եզրափակեց տնտեսագետը: