Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում, հատկապես, երբ քննչական խմբի կողմից օգոստոսի 14-ին Դատարանին ներկայացվել էր դիրքորոշում, որ ակտիվ գործողություններ դեռևս պետք է կատարեն, միջնորդություն էի ներկայացրել, որ կատարվեն այդ «ակտիվ գործողությունները», կամ առերեսում կազմակերպեն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ: Ի դեպ հերթական իրավական աբսուրդն է, որ մենք ենք դա միջնորդում»,-հայտնում է կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա տեղեկացնում է, որ ստացել է քննիչի որոշումը, ըստ որի.
1) Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա,
2) Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները /որոնք ընդհանրապես չկան/ ներկայացվել է 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից:
«Այսինքն մինչև կալանքի երկարաձգումը: Արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն և վերջինս 90 օրից ավելի է ինչ կալանավորված է, բայց առերեսման կարիք ըստ քննչականի չկա, այսինքն գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք, իսկ «ակտիվ գործողությունների վերաբերյալ տվյալները» ներկայացվել են մինչև կալանքի երկարաձգումը:
Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում:
Հ.Գ. Հաշվի առնելով, թե ինչ օր է այսօր՝ հավերժ ու հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին»», - գրել է նա։