|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը Ղազախստանում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը, փոխանցում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․
«Երկու հոգեւոր հայրերը լայնորեն քննարկել են հայ եւ ռուս եկեղեցիների պատմական հարաբերություններն ավելի զարգացնելու հնարավորությունները։
Կրոնական հարցերից բացի, քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում եկեղեցիների և պատմամշակութային կոթողների ավերման հարցը։ Խոսվել է նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին։ Վեհափառ հայրապետը նշել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ կլինի, եթե ՌԴ նախագահն ու Համայն Ռուսիո պատրիարքը միջնորդեն Արցախի կրոնական ու պատմական կարույցների պահպանման և հայ բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցով Ադրբեջանի իշխանություններին»: