կարևոր
352 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-19 18:30
Քաղաքական

Սա քաղաքական հետապնդում է․ փորձում են լռեցնել և թուլացնել ընդդիմությանը, բայց, ինչպես միշտ, չի հաջողվի. Արթուր Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդում է․ փորձում են լռեցնել և թուլացնել ընդդիմությանը, բայց, ինչպես միշտ, չի հաջողվի. Արթուր Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդում է․ փորձում են լռեցնել և թուլացնել ընդդիմությանը, բայց, ինչպես միշտ, չի հաջողվի: Այս մասին դատարանի բակում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Այսօր հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել ԱԺ-ին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ:

Նշենք նաև, որ դատախազը Խորհրդարան է ներկայացրել 68 էջանոց մեղադրանք, որ վերաբերում է Բնապահպանության նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին։

Ըստ մեղադրանքի՝ Արծիկ Մինասյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը որպես նախարար և թույլ է տվել՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի համար առանձնատուն կառուցվի Սևանա լճի ափին Դրախտիկ գյուղում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան կողքին։

Ավելին՝ տեսանյութում: