|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 149 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 19–ի ժամը 23.00–ից մինչև սեպտեմբերի 20–ի ժամը 06.00–ն ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել են149 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 40–ը ՝ Ռոստովի մարզի, 27–ը ՝ Սարատովի մարզի, 18–ը՝ Բրյանսկի մարզի, 15–ը՝ Սամարայի մարզի, 12–ը՝ Ղրիմի Հանրապետության, 8–ը՝ Վոլգոգրադի մարզի, 4–ը՝ Բելգորոդի մարզի, 2–ական` Վորոնեժի և Կալուգայի մարզերի տարածքներում, 1–ական` Կուրսկի, Սմոլենսկի և Նիժնի Նովգորոդի մարզերի տարածքներում, 15 ԱԹՍ` Սև ծովի ջրատարածքում, 3–ը` Ազովի ծովի»,– ասված է հաղորդագրությունում։