Փոխարժեքներ
20 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ընդունելով Նիկոլ Փաշինյանին Իլհամ Ալիևի հետ՝ Թրամփը երեք խնդիր է լուծել։ Ռուսաստանի դուրս մղումը Անդրկովկասից՝ Զանգեզուրի միջանցք ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպության ներմուծմամբ, ելք Իրանի հետ սահման՝ նրան սպառնալու համար, եւ տարածաշրջանային տարանցման վերաձեւակերպում։ Կոնկրետ՝ Ռուսաստանից Ադրբեջանով Իրան եւ անուհետեւ Հնդկաստան տանող «Հյուսիս – Հարավ» երթուղու փոխանակումը Հայաստանի Սյունիքի մարզով Թուրքիան Ադրբեջանին կապող «միջին միջանցքի», այնուհետեւ Կասպից ծովով՝ Կենտրոնական Ասիա կապող «միջին միջանցքի» հետ։ Այս ամենը միասին վերցրած` Սպիտակ տան տիրոջ պատկերացմամբ, խաղաղության բաղձալի Նոբելյան մրցանակի նրա հայտի հաստատումն է։
Այլ կերպ ասած՝ նոր, հորիզոնական տարանցումն ուղղահայացի փոխարեն առաջ էր գնում ի վնաս Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի շահերի՝ չինական «գոտի եւ ճանապարհի» գագաթնակետին՝ կրկին շրջանցելով Իրանը, ինչպես նաեւ Հայաստանի հաշվին, քանի որ Սյունիքով միջանցքը, որն Ադրբեջանում Զանգեզուր են անվանում, հղի է հօգուտ Բաքվի մարզի կորուստով։ Եվ հենց Իլհամ Ալիևն էր, ընդ որում, լկտի ձեւով ուղղակիորեն սպառնում դրանով ընդամենը երկու տարի առաջ։ Հիշեցնենք․
Иначе говоря, новый, горизонтальный транзит вместо вертикального продвигался в ущерб интересам России, Ирана и Индии, в пику китайскому «Поясу и пути», опять-таки в обход Ирана, а также за счёт Армении, ибо коридор через Сюник, который в Азербайджане называют Зангезуром, чреват отторжением области в пользу Баку. И именно Алиев, причём, в хамской манере напрямую угрожал этим всего два года назад. Напомним:
«Զանգեզուրը, որը հինավուրց ադրբեջանական հող է, այժմ խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր ... Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական եւ ապագա շահերին։ Մենք կատարելու ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը՝ ուզենա Հայաստանը, թե չուզենա։ Եթե Հայաստանն ուզի, դա կարելի է պարզապես լուծել, եթե չուզենա՝ մենք ուժով կլուծենք։ Ես պատերազմից առաջ եւ պատերազմի ժամանակ ասել եմ՝ նրանք պետք է ազատ կամքով դուրս գան մեր հողից, այլապես մենք նրանց դուրս կհանենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը կլինի նաեւ Զանգեզուրի միջանցքի հետ»։
Այն ժամանակ ինչի՞ վրա էր հույսը դրել Նիկոլ Փաշինյանը։ Հավանաբար, ամերիկյան երաշխիքների, ինչպես նաեւ Իրանի լոյալության, որը, Երեւանում համարեցին, կուլ կտա իր սահմանին ամերիկյան ներկայության «անակնկալը», որպեսզի առիթ չտա Վաշինգտոնի եւ Թել Ավիվի նոր ագրեսիային։ Հայաստանի վարչապետն ապահովագրեց իր խաղաղադրույքը «խաղաղության խաչմերուկ» նախագծով։ Համատեղել երկու երթուղիներն էլ՝ ուղղահայաց եւ հորիզոնական, եւ «Թրամփի անվան միջանցքով» ԱՄՆ-ի՝ այդ նույն երաշխիքների ներքո, այդ ամենը վերցնել իր իրավասության տակ՝ հանելով տարանցիկ վարձավճարը։ Նիկոլ Փաշինյանի մյուս անվտանգության ապահովագրումն Իլհամ Ալիևի հետ համատեղ նախաձեռնությունն էր՝ վերացնել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը նշանակում էր առանձնաշնորհումներ Վաշինգտոնի համար՝ ի հաշիվ նրա մյուս երկու համանախագահների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի։
Սակայն թղթի վրա հարթ էր, բայց փոսն ընկան։ Նախ՝ Իրանը չլռեց։ Ահա այսպիսի հակասություն առաջացավ․
Թոմաս Բարաք-Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Անդրկովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ:
...Հայաստանին պատկանող Զանգեզուրի միջանցքը, որը միացնում է Ադրբեջանի տարածքը Նախիջեւանին, հարյուր տարով կհանձնվի ԱՄՆ-ի կառավարմանը։
Ալի Աքբար Վելայաթի-ռահբար Խամենեիի խորհրդական, Իրանի նախկին ԱԳ նախարար
Իրանը կկանխի կովկասյան տարածաշրջանում ամերիկյան միջանցքի ստեղծումը։ Նման միջանցքը հարթակ կդառնա ԱՄՆ նախագահ Թրամփի վարձկանների համար…
Նույն կերպ Թեհրանում արտահայտվել են ԻՀՊԿ մի շարք գեներալներ։
Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի վաշինգտոնյան «իդիլիան» քանդեց Իլհամ Ալիևը, որը, նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը, պտտեց Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին մաշված սկավառակը։ Հարցի էությունը. դրա ներկայիս խմբագրությունում հղում է կատարվում Ղարաբաղի հետ կապված փաստաթղթերին, Բաքուն դա համարում է միջամտություն ներքին գործրին եւ խաղաղության պայմանագրի պայման է դնում այդ դրույթի վերացմանը։ Բայց դրա համար պետք է անցկացնել նոր Սահմանադրության հանրաքվե, որը նախատեսել էր միայն 2027 թ-ին։ 2026-ին նա ունի ընտրություններ եւ չի ցանկանում ռիսկի դիմել համատեղ անցկացման համար, որպեսզի ամեն ինչ միանգամից չպարտվի։ Սակայն իրեն «հաղթող» կարծող Իլհամ Ալիևին այդ նկատառումները չեն հետաքրքրում, նա պահանջում է, իր կարծիքով, «իրը»՝ ուշադրություն չդարձնելով Երեւանին։
Հորիզոնի բոլոր չորս կողմերի ուղղությամբ տարանցիկ հանգույցի փոխարեն Նիկոլ Փաշինյանի առջեւ իր տարածքում տարածաշրջանային ռազմական հակամարտության հեռանկարն է փայլել, Իլհամ Ալիևի վերջնագիրը դրա հաստատումն է։ Չի օգնի նաեւ էրդողանը․Թուրքիան մի քանի տարի բանակցություններ է վարում Հայաստանի հետ դիվանագիտկան հարաբերությունները վերականգնելու համար՝ Երեւանին մղելով անընդունելի պայմանի՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր, որն անհնար է առանց նոր Սահմանադրության-շրջանակը փակվեց։ Եվ սա ի տարբերություն Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի 2020 թ-ի նոյեմբերի համատեղ հայտարարութայն՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով, որը տարանցման վերահսկողությունը վերապահում էր ռուսական կողմին՝ բացառելով տարածաշրջանում «օտար» խաղացողների հայտնվելը։ Երեւանի նման «ձախողումն» Արեւմուտքի հետ սիրախաղերի արդյունքն է, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման գինը։ Վաշինգտոնին ու Լոնդոնին անհրաժեշտ է «միջին միջանցք», եւ Հայաստանը, որը Թրամփը բնավ պատահական չի շփոթել Ալբանիայի հետ, այլ «տեղ ցույց տալու» համար, նրա, ինչպես նաեւ Անկարայի ու Բաքվի կողմից դիտարկվում է որպես ոտքերի տակ խճճվող նյարդայնացնող խոչընդոտ։
Դրա համար էլ, վերադառնալով ԱՄՆ-ից եւ գիտակցելով, թե ինչն ինչոց է, Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Մոսկվա։ Պետք է մտածել, օգնություն խնդրեց՝ ի պատասխան լսելով 2020-2022-ականների նշված պայմանավորվածությունների շրջանակներում ռուսական պարտավորությունների հաստատումը։
Ի՞նչ է դա նշանակում:
Դեռ վաղ է խոսել Անդրկովկասում մեր դիրքերի մասնակի վերականգնման մասին, բայց Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը միանշանակ հանվել է օրակարգից, ինչը հաստատեց նաեւ խոսնակ սիմոնյանը։ Իլհամ Ալիևը չինական Տյանցզինում ձգտում էր հանդիպել Ռուսաստանի առաջնորդի հետ։ Բայց, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, չհաջողվեց։ Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքները, որոնք ստացվել են Վաշինգտոնյան հուշագրից, մերժվում են ռուս-հայկական մերձեցմամբ։ Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա Իլհամ Ալիևը նրա վրա երախը վաղաժամ բաց արեց։Այնտեղ առայժմ սահմանափակ ռուսական ներկայություն կա, որը, սակայն, կարելի է մեծացնել։ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը Թրամփի եւ Իլհամ Ալիևի հետ - այո, նախաստորագրվել է, բայց դրա առաջխաղացումը խոչընդոտվել է ադրբեջանական պահանջներով, իսկ 2020 թ-ի համատեղ հայտարարությունը, որը տարանցման վերահսկողությունը դնում է Ռուսաստանի վրա, գործում է, եւ Պուտինը դա հաստատել է:
Եվ ահա այստեղ մենք մոտենում ենք գլխավոր հարցին. Որքանո՞վ է համապատասխանում Երեւանի հետ մերձեցումը ռուսական ազգային շահերին։ Մի կողմից՝ շատ խիստ համապատասխանում է՝ բացի աշխարհաքաղաքական բոլոր նախապատվություններից, բացահայտում է բումերանգի էֆեկտը Մոսկվայի համար կարեւորագույն տարածաշրջանում։ Այսօր իրավիճակը շատ ավելի լավ է, քան երեկ. Մյուս կողմից, Մենք շատ լավ գիտենք Նիկոլ Փաշինյանի բնույթը, ինչպես նաեւ նրան շրջապատող կապերի համակարգը, որոնց թվում հայտնի Սորոսը ամենևին էլ ամենաաննշան դեմքը չէ։ Ահա այն իրադարձությունների համառոտ ցանկը, որոնք տեղի են ունենում՝ չնայած պաշտոնական Երեւանը ռուսական ուղղությամբ շրջադարձին։ Դա նաեւ Արարատ Միրզոյանի բանակցություններն են ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչների հետ։ Եվ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեխենի այցը Հայաստանի մայրաքաղաք:ԱԽ քարտուղարի շրջագայությունն Ավստրիայում եւ Գերմանիայում: Եվ Երեւանի հրաժարումը ՀԱՊԿ կազմում «Արեւմուտք-2025» զորավարժությւոններին մասնակցելուց։ Եվ ՀՀ նախագահի հնչեղ հայտարարությունը, որ Հայաստանն այլեւս Ռուսաստանի «կրտսեր եղբայր»չէ։ Անկեղծ ասած՝ անհասկանալի է, թե սա ինչ է՝ դեմքը պահպանելու փո՞րձ, նոր շրջադարձի արդարացո՞ւմ, թե՞ դրա մարտավարական, ժամանակավոր բնույթի ակնարկ։ Մենք արդեն սովոր ենք ամեն ինչի սպասել։
Չի բացառվում՝ հակառուսական խաղից Նիկոլ Փաշինյանը կրկնակի խաղի է անցել, որպեսզի խաղալով Մոսկվայի եւ Բաքվի հակասությունների վրա՝ ռուսական երաշխիքներ ստանա Սյունիքի ադրբեջանական ներխուժումից։ Հետեւաբար, այլեւս չպետք է լինեն անխոհեմ եւ միակողմանի քայլեր։Անվտանգության երաշխիքներն արժեն հակընդդեմ երաշխիքներ: Ինչպիսի՞։ Փորձագիտական համայնքում նշում են, օրինակ. Հայաստանի լիակատար վերադարձը ՀԱՊԿ՝ զուգորդված Երեւանի կողմից ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ մերձենալուց հրաժարվելու հետ։ «Հյուսիս-Հարավ» միջանցքում համատեղ հաբի ստեղծում, ընդ որում, տրամաբանական է դնել այն հարցը, որ այն Ադրբեջանի փոխարեն տեղակայվի հենց Սյունիքում, որտեղ ձեռքի հետ պետք է տեղակայել տնտեսական գոտի՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ։ Այնտեղ կա պոտենցիալ տնտեսական եւ հումանիտար փոխգործակցութայն ոլորտների մի ամբողջ ցանկ։ Բաքվի համար նախագծերին մասնակցությունը պետք է պայմանավորված լինի Սյունիքի նկատմամբ հավակնությունների միանշանակ մերժմամբ։ Հավելենք՝ օպտիմալ է, մեր կարծիքով, Իրանի տարածքով Սյունիքը շրջանցող Զանգեզուրի միջանցքի մասին նախագահ Իբրահիմ Ռայիսիի օրոք Թեհրանի գաղափրին վերադառնալը, ինչը թյուրքական հաղորդակցությունները, որոնցով զառանցում են Ալիեւն ու Էրդողանը, կախման մեջ է դնում պարսիկներից։ Սա գործողության մեջ զսպումների եւ հակակշիռների տարածաշրջանային համակարգ է։ Դեռ նպատակահարմար է ապաշրջափակել ռուսական «փափուկ ուժը», ինչը հատկապես արդիական է 2026 թ-ի ընտրությունների եւ 2027 թ-ի Սահմանադրության հանրաքվեի նախաշեմին։ Ռազմական փորձագետներն առաջարկում են նաեւ 102-րդ ռազմաբազան տարածաշրջանային խաղաղապահ կենտրոնի մակարդակի ընդլայնելու տարբերակ՝ այնտեղ հայկական կադրերի պատրաստմամբ։
Չոր մնացորդն այսպիսին է։ Հայաստանի պաշտպանությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով հանրապետույթան ղեկավարության հետ նախկին փոխազդեցության փորձը, հաշվարկով՝ հայտնի բացասական երեւույթների կրկնության բացառումը՝ փոխադարձ պարտավորությունների համապատասխան համակարգի միջոցով: Այլ ճանապարհ չկա:
Վլադիմիր Պավլենկո
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի