կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-20 10:59
Աշխարհ

Թրամփն ու Էրդողանը միմյանց միջեւ բաժանում են ուղղափառ պատրիարքներին

Թրամփն ու Էրդողանը միմյանց միջեւ բաժանում են ուղղափառ պատրիարքներին
Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը վերջապես հասել է ԱՄՆ նախագահ Թրամփին: Օրերս Սպիտակ տանը տեղի է ունեցել նրանց հանդիպումը, որի ժամանակ նրանք սեղմել են միմյանց ձեռքերը։ Նրանք պետք է դա անեին ավելի վաղ, բայց պատրիարքի այցի հետ կապված ինչ-որ միստիկա էր տեղի ունենում, կարծես ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան նրան թույլ չէր տալիս մուտք գործել ԱՄՆ: 2019 թ-ին Թրամփի առաջին ժամկետում տեղեկություններ հայտնվեցին Բարդուղիմեոսի՝ մայրցամաք պատրաստվող ուղեւորության մասին։ Բայց ուղեւորությունը հետաձգվեց մինչեւ 2020, այնուհետեւ՝ 2021, եւ արդյունքում 2021ի հոկտեմբերին պատրիարքին Վաշինգտոնում դիմավորել է արդեն Ջո Բայդենը։

Սակայն գնացքը գնացել էր։ 2019 թ-ին սուր եւ արդիական էր ուկրաինական Ուղղափառության պառակտման հարցը։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆանարի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ սկսել է ուկրաինական ուղղափառ եկեղեցու ջարդի գործողությունը՝ ստեղծելով «նովոդել»՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի։ Բայդենի հաղթանակից եւ Սպիտակ տանը եւ Պետդեպարտամենտում թիմերի փոփխությունից հետո ամերիկցիները դադարեցին առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերել Կոստանդնուպոլսի պատրիարքի եւ Ուկրաինայում կրոնական իրավիճակի նկատմամբ: Ընթացիկ այցի ընթացքում Բարդուղիմեոսը Թրամփի հետ շփումներում, ի թիվս այլոց, բարձրացրել է ուկրաինական թեման: Պատրիարքի խոսքով՝ խոսակցությունն ընթացել է «Թուրքիայում մնացած սակավաթիվ քրիստոնյաների», «Ուկրաինիայի ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիայի տոմոս տրամադրելու», «Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների թվի կրճատման» եւ Հալքիում փակ ճեմարանի մասին: Հունական Kathimerini թերթը հայտնում է՝ ԱՄՆ նախագահը «իր հիացմունքն է հայտնել պատրիարքի որոշման վերաբերյալ ավտոկեֆալիային տոմոս տրամադրելու որոշման վերաբերյալ: Սակայն, կարծես, նա պատրաստ է ձեռնարկել կոնկրետ գործողություններ այլ ուղղությամբ։

«Առկա տվյալների համաձայն՝ Թրամփն իր զինակիցներին խնդրել է տեղեկատվական գրություն պատրաստել՝ Հալքիի հարցը Էրդողանի առաջ բարձրացնելու համար, երբ նա հանդիպի նրա հետ», – գրում է պարբերականը: - պատրիարքը հայտնել է լրագրողներին, որ «անցյալ տարվանից Էրդողանի նախաձեռնությամբ պատրիարքարանի եւ Թուրքիայի կառավարության միջեւ երկխսություն է սկսվել Հալքիի հարցով, որը մենք ցանկանում ենք առավելագույնս արագացնել, որպեսզի 2026 թ-ի սեպտեմբերին ընդունենք առաջին ուսանողներին»: Ըստ ամենայնի՝ Թրամփի վարչակազմը մտադիր է Պոլսո պատրիարքարանը որպես «ռեսուրս» օգտագործել թուրք-ամերիկյան երկխոսության մեջ: Բայց արդյո՞ք Ֆանարի կարծիքը նշանակություն կունենա իրեն հետաքրքրող այլ դիրքորոշումների, հատկապես Ուկրաինայում կրոնական իրավիճակի վերաբերյալ, որտեղ Կիեւի ռեժիմը ոչնչացնում է ուկրաինական ուղղափառ եկեղեցին, մնում է անպատասխան հարց: Թվում է, թե Բարդուղիմեոսը կորցնում է քաղաքական կշիռը։ Այսպես, Անկարան սկսում է ուշադրություն դարձնել իր համար նոր պոտենցիալ գործընկերներին տանգոյի համար։ Օրերս Էրդողանն ընդունել է Երուսաղեմի ուղղափառ պատրիարք Թեոֆիլ Երրորդին, ինչն առաջացրել է Ֆանարի կողմնակիցների սուր արձագանքը:

«Երուսաղեմի պատրիարքարանի ղեկավարը՝ ինքը հույն, այցելել է Կոստանդնուպոլիս, բայց ոչ Մայր եկեղեցու նստավայր, – հայտարարում է Orthodoxtimes պորտալը։ -  Նրա արարքի ստեղծած տպավորությունն առնվազն խորապես բացասական է։ Նա երբեք բաց չի թողել Կոստանդնուպոլսի պատրիարքության դեմ դուրս գալու հնարավորությունը։ Այս նախաձեռնության կամավոր «դաշնակիցը» միշտ եղել է Մոսկվայի պատրիարքարանը։  Երուսաղեմի պատրիարքը հաճախ է աջակցություն հայտնում Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն, մինչդեռ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին նրա կողմից մշտապես անտեսվում է»:

Էրդողանն ու Թեոֆիլոսը խաղարկում են, իհարկե, ոչ ուկրաինական խաղաքարտը։ Պատրիարքն իր զրուցակցին է նվիրել 7-րդ դարում Երուսաղեմի պատրիարք Սոֆրոնիոսի եւ խալիֆ Ումար իբն ալ-Խաթաբի միջեւ կնքված Օմար ուխտի կրկնօրինակը, որը հիմք է դրել Օսմանյան կայսրության կողմից Սուրբ հողում քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության համար: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը մեղադրել է Իսրայելին, որ Երուսաղեմում նրա գործողություններն «ուղղված են քաղաքի պատմական կարգավիճակի եւ սրբության խաթարմանը, եւ այս իրավիճակը, որը բացահայտորեն սպառնում է մահմեդական, քրիստոնեական եւ հրեական համայնքների համակեցության ավանդույթին, անընդունելի է»:

Էրդողանը Թեոֆիլոսի հետ խոսելու շատ բան ունի։ Բայց եթե Թրամփը բարձրացնի Հալկի ճեմարանի հարցը, իսկ թուրքական իշխանություններն ընդառաջեն նրան, արդյո՞ք Վաշինգտոնն ու Անկարան դրանից հետո ինչի մասին կխոսեն Ֆանարի հետ։

 

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի