|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպում է տոնական երթ, որի նպատակն է արժևորել անկախության գաղափարը և միասին նշել Անկախության օրը։
Երթը կմեկնարկի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տարածքից՝ ժամը 11:30-ին։
Մասնակիցները միասնական քայլերթով կանցնեն Մաշտոցի պողոտայով, ապա Սայաթ-Նովայի պողոտայով և Նալբանդյան փողոցով։
Տոնական երթի ավարտը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կկայանա նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նորագիրների խոստման արարողությունը։
Միացի՛ր Անկախության երթին՝ միասին տոնելու Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։