կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-19 15:23
Իրավական

Ոստիկանությունը՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

Ոստիկանությունը՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից:

«Հուլիսի 19-ին, ժամը 06.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու պահին պայթել է դռան բռնակներին մետաղալարով ամրացված նռնակի պայթուցիչը, ինչի հետևանքով 1945 թ. ծնված Վիլսոն Հարությունյանը պայթյունից ստացած վնասվածքներով աստիճաններից գլորվել է դեպի գոմի բակը, որտեղ էլ մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ: Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: