Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
1915 թ. Առաջին աշխարհամարտի ժամանակ Եսայի Կաչապետյանը զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել: 1918 թ.՝ պատերազմն ավարտվելուն պես, շտապել է Պոլսից հեռանալ դեպի իր ծննդավայրը՝ Եդեսիա: Ճանապարհին այցելել է Ադանա, որտեղ Ազգային միությունը և ընկերները նրան հորդորել են գնալ Հաճըն: Անսալով հորդորներին, մեկնել է Հաճըն՝ բժիշկ աշխատելու: 1920 թ. մարտին Հաճընը շրջապատվելով քեմալական զորքերով, կտրվել է արտաքին աշխարհից: Չստանալով Ֆրանսիայից ակնկալած օգնությունը՝ հաճնցիները դիմել են ինքնապաշտպանության և հերոսաբար կռվել իրենց ազատության համար: Այդ հերոսամարտի ընթացքում բժիշկը անգնահատելի ծառայություններ է մատուցել հաճընցիներին: 1920 թ. նահատակվել է Հաճընի ինքնապաշտպանական կռիվների ընթացքում:
Ծնվել է 1894 թ., Եդեսիայի նահանգի կենտրոն Եդեսիա քաղաքում:
1908 թ. օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո ի թիվս բազմաթիվ եդեսահայ երիտասարդների, մեկնել է Կ. Պոլիս՝ կրթություն ստանալու:
1908-15 թթ. սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում:
1915 թ. Առաջին աշխարհամարտի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել:
1918 թ., պատերազմն ավարտվելուն պես աճապարել է Կ. Պոլսից հեռանալ դեպի իր ծննդավայրը՝ Եդեսիա:
Ճանապարհին այցելել է Ադանա, որտեղ Ազգային միությունը և ընկերները նրան հորդորել են գնալ Հաճըն: Անսալով հորդորներին, մեկնել է Հաճըն՝ բժիշկ աշխատելու:
Կիլիկիայի քեմալական շարժումների ընթացքում Հաճընը լքված ու մեկուսացած էր մնացել:
1920 թ. մարտին Հաճընը շրջապատվելով քեմալական զորքերով, կտրվել է արտաքին աշխարհից:
Չստանալով Ֆրանսիայից ակնկալած օգնությունը, հաճընցիները դիմել են ինքնապաշտպանության և հերոսաբար կռվել իրենց ազատության համար:
Այդ հերոսամարտի ընթացքում բժիշկը անգնահատելի ծառայություններ է մատուցել հաճընցիներին:
1920 թ. նահատակվել է Հաճընի ինքնապաշտպանական կռիվների ընթացքում:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 178–179: