կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-20 12:46
Տարածաշրջան

Դիմել են ինքնապաշտպանության. ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը արդարացնում է հարձակումը

Դիմել են ինքնապաշտպանության. ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը արդարացնում է հարձակումը
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել մայիսի 16-ին տեղի ունեցած հարձակման մասին:

Նշենք, որ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի կապակցությամբ ԱՄՆ ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը:

Թուրքական դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես նշվել է. «Ցուցարարները սադրել են նախագահ Էրդողանին ողջունելու համար հավաքված ամերիկացի թուրքերին, ովքեր պատասխանել են՝ դիմելով ինքնապաշտպանության: Հույս ունենք՝ առաջիկայում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն նման սադրիչ միջադեպերը կանխելու համար»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացում նրա կողմնակիցներն ու թիկնապահները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել մի խումբ հայերի, հույների, եզդիների և քրդերի, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մոտ: Հարձակման հետևանքով 9 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, ըստ որոշ տեղեկությունների՝ 2 հոգի ձերբակալվել էր: