Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Վենետիկի հանձնաժողովի անդամները պատասխանեցին լրագրողների այն հարցին, թե կարո՞ղ են երաշխավորել երկրի ժողովրդավարացումը փոփոխվող Սահմանադրության ընդունումից հետո: Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գարբենվարտերը պատասխանեց. «Մենք այն մարմինը չենք, որը կարող է երաշխավորել ամբողջ գործընթացը: Մենք չենք կարող ձեզ սերտիֆիկատ տալ, որ երկու-երեք տարի հետո Հայաստանում ժողովրդավարությունն ավելի լավը կլինի: Մենք կարող ենք ընդամենը ասել` համահո՞ւնչ է, արդյոք, տեքստը եվրոպական լավագույն փորձին ու եվրոպական ստանդարտներին: Մենք ինքներս չենք կարող անել եզրակացություններ` ձեր քաղաքական լեզվամթերքին համապատասխան: Մենք չենք կարող չափել ժողովրդավարությունը: Օրինակ` այսօր երեք աստիճանով ավելի շոգ է, քան երեկ, նույնը չենք կարող ասել ու չափել ժողովրդավարության մասին»:
Լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովն ունի մտահոգություններ: Վենետիկի հանձնաժողովի անդամները նշեցին, որ իրենք իրենց աշխատանքը կատարում են բավական թեժ մթնոլորտում. կան շատ հակասություններ, բայց Վենետիկի հանձնաժողովի մանդատն այլ է, քան ակնկալում են քաղաքական ուժերը:
«Այսօր` այս քննարկման ընթացքում բարձրացված հարցերի մեծ մասն իրականում չեն առնչվում մեզ հետ` որպես փորձագիտական մարմնի: Կոնկրետ քաղաքական իրավիճակում կուսակցությունները տեսնում են այլ նպատակներ, որոնք ընկած են սահմանադրական փոփոխությունների հիմքում: Վենետիկի հանձնաժողովը չի կարող ասել` դա ճիշտ է, թե` սխալ, դա մեր լիազորությունների շրջանակից դուրս է»,- ասաց Քրիստոֆ Գարբենվարտերը: