|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վենետիկի հանձնաժողովը, որի կազմում 59 երկիր է ներգրավված, իր լիագումար նիստում հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով` մայիսի 18-ին հանձնաժողովի 7 փորձագետներ իրենց գրավոր կարծիքներն էին ներկայացրել ներկայացված նախագծի վերաբերյալ: «Մենք կարողացանք հոդված առ հոդված քննարկման առարկա դարձնել նախագիծը: Վենետիկի հանձնաժողովի փորձագետները որոշակիորեն տպավորված են նախագծով, բայց որոշակի նկատառումներ ունեն, որոնք վերաբերում են բացարձակ իրավունքների հետ կապված որոշակի ամրագրումների»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ առանձին հոդվածների վերաբերյալ հարցադրումները կքննարկեն առաջիկա օրերին:
Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հավանաբար ամսվա վերջին հանրությունը կտեղեկանա Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին: ՍԴ նախագահը նաև հայտնեց, որ հունիսի սկզբից մինչև 12-ը մտադիր են հանդիպումներ կազմակերպել այն քաղաքական ուժերի հետ, որոնք նկատառումներ են ներկայացրել: Ըստ նրա` 17 կուսակցություն նկատառումներ է ներկայացրել: