Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության անդամների ու Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց Վենետիկի հանձնաժողովի անդամներին:
Նշենք, որ մինչ այդ Վենետիկի հանձնաժողովին հարց էր ուղղել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ներկայացրել էր ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը, երբ նա, ըստ Զուրաբյանի, Սերժ Սարգսյանի ճնշման տակ ստիպված եղավ հրաժարվել քաղաքականությամբ զբաղվելուց, ինչի արդյունքում սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված` մի քանի կուսակցությունների դաշինքը փլուզվեց:
Նաիրա Զոհրաբյանը նախքան իր հարցն ուղղելը ասաց. «Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին ԲՀԿ-ի հանդեպ հոգատարության համար»: Նրա մտահոգությունը սահմանադրական փոփոխությունների նախագծից քաղաքական մենաշնորհ ձևավորելու վերաբերյալ էր:
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ևս այդ հարցը բարձրացրել են, և դա իրականում կարևորագույն կետերից մեկն է: «Եվրոպական սահմանադրությունների փորձը նայելով` Վենետիկի հանձնաժողովը ընդունում է, որ քաղաքական կայունությունը իրավական նպատակ է Սահմանադրության ձևավորման գործում, այդ կայունությունը ձևավորելու ձևերը տարբեր երկրներում տարբեր են, հետևաբար` պատասխանները նույնպես տարբերվում են: Քաղաքական կայունության նպատակին հասնելը իրականում վերապահված է ազգային դերակատարներին, եթե չասենք` բացառապես նրանց: Ահա, թե ինչու երկրորդ փուլի վերաբերյալ մենք մտահոգություններ էինք հայտնել: Մենք կարծում ենք, որ այս դրույթը պետք է կարճացվի ու սեղմ դարձվի, և չպետք է մեկ եղանակ լինի` կայունություն ձևավորելու համար: Պետք է լինի որոշակի ընտրություն, ընտրողները պետք է ունենան որոշակի նպատակներ` այդ քաղաքական կայունությանը հասնելու համար: Եթե հարցնեք՝ կա՞ սրա հետ կապված համաձայնություն, ապա ես կասեմ, որ հասել ենք ընդհանուր ընկալման: Վենետիկի հանձնաժողովը համարում է, որ այն, ինչ գրված է տեսքում, պետք է փոխվի»,- ասաց Քրիստոֆ Գրաբենվարտերը: