Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուսով եմ, որ Վենետիկի հանձնաժողովը բարեգութ կգտնվի և կօգնի Սահմանադրական դատարանին` ակնհայտ հակասահմանադրական հոդվածի վերաբերյալ շուտափույթ տալով իր կարծիքը: Այս մասին գրում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Վախենալով, որ ծնողը զավակին կխժռի` Սահմանադրական դատարանը հապշտապ (ոմանց համար` ափալ-թափալ) ապազգային որոշում կայացրեց Հայաստանի և ադրբեջանի սահմանների սահմանազատման վերաբերյալ` անընդունելի կերպով անդրադառնալով Անկախության Հռչակագրին, իսկ ահա ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը Սահմանադրությանը համապատասխանում է թե ոչ, չկարողացավ ինքնուրույն պարզել և դիմեց օտարի` Վենետիկի հանձնաժողովի օգնությանը: Հիշեցնեմ, որ 236-րդ հոդվածը` օրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, վաղուց գործիք է դարձել ընդիմադիր անձանց ճնշելու և բանտելու համար: Այս պահի դրությամբ տասնյակ անձանց նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցվել նշված հոդվածով: Օրինակ` իմ պաշտպանյալ Գերասիմ Վարդանյանը 4 ամիս ապօրինի կալանքից հետո հիմա էլ տնային կալանքում է գտնվում: Հուսով եմ, որ Վենետիկի հանձնաժողովը բարեգութ կգտնվի և կօգնի Սահմանադրական դատարանին` ակնհայտ հակասահմանադրական հոդվածի վերաբերյալ շուտափույթ տալով իր կարծիքը»: